Իմ դպրոցը Մխիթար Սեբաստացին է

Դպրոցն այն վայրն է, որտեղ մենք ոչ միայն սովորում ենք, այլև հիմք ենք ստեղծում մեր ապագայի համար:

Մխիթար Սեբաստացին պատմություն և հարուստ մշակույթ ունեցող ուսումնական հաստատություն է։ Դպրոցը ձգտում է պահպանել և աշակերներին փոխանցել ոչ միայն գիտելիքներ տարբեր առարկաներից, այլ նաև հարգել մշակութը, հայեցի լինել։

Դպրոցը մեզ  հնարավորություն է տալիս մասնակցելու մշակութային և մարզական տարբեր միջոցառումների, սովորել ոչ միայն դպրոցական առարկաներ, այլ նաև լրացուցիչ հմտություններ ձեռք բերել։ Ես այստեղ նաև ոսկերչություն եմ սովորում: Մեր ուսուցիչները մեզ ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլև բարոյական բարձր արժեքներ սերմանում։ 

Իմ առօրյան դպրոցում շատ հետաքրքիր է անցնում։ Սեբաստացում տիրում է ընկերական ու ջերմ մթնոլորտ։ Յուրաքանչյուր աշակերտ իրեն զգում է մեծ ընտանիքի անդամ։ Դասերից հետո մենք տարբեր հետաքրքիր ընկերական միջոցառումներ ենք կազմակերպում, միասին խաղում։ 

Ես հպարտ եմ, որ այս ուսումնական համայնքի մի մասն եմ, և վստահ եմ, որ այստեղ ձեռք բերված գիտելիքներն ու փորձը ամուր հիմք կստեղծեն իմ ապագայի համար:

Оставьте комментарий